Հաց բերողի ուրվականը սարսափեցնում է Փաշինյանին
Այն իրավիճակը, որի մեջ հայտնվել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, մեղմ ասած փակուղային է։ Մի կողմից չի կարողանում ՍԴ-ն չեզոքացնել, մյուս կողմից մեկը մյուսի հետեւից ֆիասկոներ է գրանցում։ Խոսքը, ընդ որում, միայն տնտեսական հարցերի մասին չէ։ Օրեր առաջ դատարանը որոշեց փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը՝ կալանքի ստորագրությամբ չբացակայելով։ Դեռ օրեր առաջ նույն դատարանը նույն հարցը մերժել էր, սակայն այս դեպքում արդեն իրավիճակը արդեն շատ էր լրջացել, քանի որ Մանվել Գրիգորյանի վիճակը բարդացել էր, ու իշխանությունը որոշեց ավելորդ աղմուկից խուսափել․ տեխնիկապես Մանվել Գրիգորյանին ազատ արձակելով իշխանությունը փորձում է ազատվել այն պատասխանատվությունից, որը կարող էր առաջանալ, եթե Մանվել Գրիգորյանն օրինակ մահանար կալանքի տակ։ Հասկանալի է չէ, միջազգային ինչ աղմուկ կարող էր առաջ բերել նման հնարավոր զարգացումը։ Իսկ այժմ, եթե նույնիսկ Մանվել Գրիգորյանը վախճանվի էլ, իշխանությունը կարող է արդարանալ։ Իրավիճակը բավական նման է հայտնի Հաց բերողի հետ կապված դեպքին։ Կարելի է ասել, որ Հաց բերողի մահվան ուրվականը սարսափեցնում է Փաշինյանին։ Սակայն հարցն այստեղ այլ է։ Եթե նույնիսկ Մանվել Գրիգորյանը մահանա հիվանդանոցում, փոփոխված խափանման միջոցի պայմաններում, ապա միջազգային կառույցները, որոնք սկսել են չվստահել Երեւանին ՍԴ իրադրությամբ պայմանավորված, արդյոք հավատում են Երեւանի անկեղծությանը։
