Հեռուստատեսային գովազդը խորթ չէ նաեւ Փաշինյանի ընտանիքին․

Հեռուստատեսային գովազդը խորթ չէ նաեւ Փաշինյանի ընտանիքին․ աներձագը բարձր գովազդային իրացվելիության ֆիլմերում դերեր էր խաղում

Հեռուստաընկերությունների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտնի գրառումը հերթական անգամ ապացուցում է, որ գործող իշխանությունը, գլխավորությամբ իշխանափոխության առաջնորդի, ունի խորը հակակրանք կամ անհանդուրժողականություն ազատ խոսքի, հատկապես, քննադատական խոսքի հանդեպ։ Սա չափազանց վտանգավոր երեւույթ է, քանի որ նրան ընդօրինակելով այդ նեգատիվ էներգիան կուտակում ու տարածում են, հանդեպ ազատ եւ քննադատական խոսքը, նրա թիմակիցները, համակիրները, ֆանատները, ֆեյքերի բանակը։ Եթե իրոք վարչապետ Փաշինյանը կոռուպցիայի հետ կապված կասկածներ ունի հեռուստաընկերությունների մասով, ապա կարող է հանձնարարել, որպեսզի ստուգումներ անցկացվեն եւ բացահայտվեն նման մեխանիզմները, եթե կան, իսկ եթե նման հայտարարությունները պարզապես օդից կախված լուրերի շարքի հայտարարություն են, ապա պետք է հասկանա, որ նման հայտարարություններով հարվածում է Հայաստանի հեղինակությանը։ Ի վերջո, ժամանակին իր աներձագն էլ նույն հեռուստաոլորտում էր ու մասովկա դերերով լավ կարողանում էր ապրել, տարբեր ֆիլմերում նկարահանվելով, որոնք հատկապես եկամտաբեր էին, գովազդի իրացվելիության առումով

Конец переписки

Введите сообщение…

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )