Ինքնասպան է եղել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը
Մեր տեղեկություններով՝ ինքնասպան է եղել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը:
Նա, հիշեցնենք, ԱԱԾ տնօրեն էր նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք` 2016 թ. փետրվարի 12-ին, Սերժ Սարգսյանի հրամանով:
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Կուտոյանի դին Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել են հրազենային վիրավորումով:
Նշենք, որ ոստիկանությունից էլ քիչ առաջ Hraparak.am-ին հաստատեցին տեղեկությունը` նշելով, որ այս պահին ոստիկաններն այնտեղ աշխատանքներ են իրականացնում:
