Վատիկանում առաջին անգամ բարձր պաշտոնի կին է նշանակվել

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հրամանով Ֆրանչեսկա դի Ջիովաննին նշանակվել է Պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի տեղակալ (քաղաքացիական տերմինաբանությամբ՝ ԱԳ նախարարի տեղակալ)։ Սա առաջին անգամն է, որ կինը նման բարձր պաշտոնի է նշանակվում Սուրբ Աթոռում։
66-ամյա դի Ջիովաննին վարչա-իրավական հարցերի մասնագետ է, ավելի քան երեք տասնամյակ աշխատում է Վատիկանում։ 1993 թվականից աշխատել է նույն Քարտուղարությունում, զբաղվել փախստականների հարցերով, միջազգային հումանիտար իրավունքի, ինտելեկտուալ սեփականության, տուրիզմի եւ կանանց իրավունքների խնդիրներով։
Նշենք, որ Ֆրանցիսկոս Պապն հաճախ է արտահայտվել կանանց՝ Հռոմի Կաթոլիկ եկեղեցում ունեցած դերակատարության կարեւորության մասին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )