Ըստ արբանյակից ստացված պատկերի, Երվրոպական բոլոր երկրներում ձյան ծածկը բացակայում է. Սուրենյան
Ըստ օդերևութաբանական արբանյակից ստացված տվյալների հունվարի 16-ի դրությամբ Երվրոպական բոլոր երկրներում, այդ թվում Ռուսաստանի եվրոպական մասի առանձին հատվածներում ձյան ծածկը բացակայում է։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ հրապարակելով արբանյակից արված լուսանկար:
Նա նշում է, որ ձյան ծածկ կա միայն բարձր լեռնային գոտիներում, Ալպերում, Կարպատներում, Հայկական լեռնաշխարհում և Կովկասյան լեռնաշղթայի վրա
