Գյումրիում շուն են խեղդամահ արել եւ ձագերի հետ նետել աղբամանի մոտ. Վահան Թումասյան

Գյումրու Բուսաբանական այգուց դեպի Չերքեզի ձոր իջնող հատվածում` աղբամանի մոտ, խեղդամահ արված շուն է հայտնաբերվել, որի մոտից ձագուկները չեն հեռացել: Այս մասին ահազանգը «Շիրակ կենտրոն» հկ նախագահ Վահան Թումասյանը ստացել է ժամը 22:00-ի սահմաններում:

«Գյուղերից նոր էի վերադարձել, երբ մեր տղաները զանգեցին և Արշակիս մի ծանր լուր հաղորդեցին: Գյումրու հին թաղամասերից մեկում, աղբամանի մոտ խեղդամահ արված շան կողքին 5-6 ձագեր կան և սատկած մոր կողքից չեն հեռանում… Հիմա չեմ ուզում զայրույթս արտահայտել հայոյանքներով: Մի խոսքով գնացինք և անմիջապես ձագերին բերեցինք և հիմա գտնվում են մի շատ լավ կազմակերպության հսկողության տակ, արդեն կերակրվում են»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Թումասյանն ու տեղադրել քոթոթների հայտնաբերման տեսանյութը:

ambion.news հետ զրույցում «Շիրակ կենտրոն» հկ նախագահն ասաց, այդ մութ ու աղբոտ տարածքից իրենց տղաների օգնությամբ հայտնաբերել եւ իրենց մոտ են տեղափոխել հինգ փոքրիկ շնիկ, կերակրել ամերիկյան կերով եւ շան կաթով: «Քոթոթները ժիր են ու անվտանգ»,- տեղեկացրեց Թումասյանը:
Հենց լույսը բացվի, էլի գնալու են նույն տարածք, որպեսզի մեկ անգամ էլ որոնեն, գուցե վեցերորդ քոթոն էլ հայտնաբերվի: Թումասյանն ասաց զարմանալի էր, որ ահագին ժամանակ պահել, հետո են շան հետ նման կերպ վարվել, որովհետեւ քոթոները ոչ թե նորածին են, այլ մոտ 15-20 օրական:
«Մեր փայտ կտրող, դոմիկ քանդող տղաները մետ հիսուն տարեկան են, երեխայի նման լացում էին, ահավոր ազդվել էին»,-պատմեց Վահան Թումասյանը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )