Օդանավը օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց հետ է վերադարձել
Ռուսական «Աէրոֆլոտ»-ին պատկանող, եւ Մոսկվա-Ստավրոպոլ թռիչքն իրականացնող օդանավը օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց հետ է վերադարձել մոսկովյան Շերեմետեւոյի օդանավակայան։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ավիաընկերության մամուլի ծառայությանը։ Պատճառը եղել է տեխնիկական։ Ուղեւորները մեկնել են ռեզերվային օդանավով։
