Ըմբշամարտի մրցամարտն ավարտվել է իրական ծեծկռտուքով
Թուրքիայում տեղի ունեցած ըմբշամարտի մրցամարտի ժամանակ, Վրաստանը ներկայացնող Զուրաբ Էրբոցանիշվիլին եւ Ուկրաինան ներկայացնող Հասան Զաքարիեւը զանգվածային ծեծկռտուք են սարքել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Անկարգությանը մասնակցել են նաեւ երկու կողմերի թիմերի անդամները, մարզիչները։ Արդյունքում, 79 կգ քաշայինների կիսաեզրափակիչը չի կայացել, քանի որ երկու մարզիկներն էլ որակազրկվել են։
