Երևան-Սևան ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով KIA մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին. կա տուժած

Այսօր՝ հունվարի 13-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 09:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Լևոն Գասպարյանը իր վարած KIA մակնիշի 16 24 08/01 CM ժամանակավոր համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին:
Վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 42-ամյա Սուրեն Չիլոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Վարորդին ու վիրավորին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Կայքը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը և միայն վթարից հետո են տեղի ճանշինականները ժամանել ու սկսել ճանապարհը աղ ու ավազով մշակել:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )