<<Ինչո՞ւ ենք թիրախավորել շոու բիզնեսի ներկայացուցիչներին>>.պատճառը հայտնի է
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հարցին ի պատասխան, թե ինչու են շոու բիզնեսի մասնակիցներըթիրախավորվել, նշել է, որ իրենք նրանց օժանդակության կարիքն ենք ունեցել:
«Այո, մեր շոու բիզնեսի ներկայացուցիչները մեզ շատ են օգնում եւ արդեն մշակույթի մակարդակի են հասցնում հարկեր վճարելը»,- նկատել է նա:
Հարուցված քրեական գործերի վերաբերյալ ՊԵԿ նախագահը չի ցանկացել խոսել. «Կարեւորը այդ գործերը չեն, այլ այն, որ մարդկանց մոտ առաջացել է հարկեր վճարելու նկատմամբ եթե ոչ մշակույթ, ապա գոնե հետաքրքրություն: Մարդիկ, որոնք տարիներ շարունակ չեն էլ մտածել, որ հարկեր վճարելն անհրաժեշտություն է, հիմա մարդիկ կան, որ հետաքրքրվում են իրենց սահմանադրական պարտավորությունների կատարումով»:
