Էս ուր ենք հասել, էս ինչքան է էժանացվել ամեն բան

Երբեւէ անհնարին կլիներ պատկերացնել, որ Հայաստանի իրականությունում երկու իրար բավական մտերիմ ու հարազատ ընտանիքների բանավեճը կտեղափոխվի հանրային դիսկուրսի տարածք եւ հանրության սեփականությունը դառնալուց բացի նաեւ կներառի մեզ համար բավական խորթ մետամորֆոզներ։ Փաշինյաններ-Վանեցյաններ բանավեճը միայն երկու ընտանիքի գործն է։ Երկու կողմի ներսում էլ այն պետք է մնար։ Սխալ էր ՀԺ-ում հոդվածի հրապարակումը ընդդեմ Վանեցյանի եւ այլոց։ Սխալ էր Մարիամ Փաշինյանի ներքաշումը այս բանավեճին։ Իհարկե Արթուր Վանեցյանի կողմից փորձ արվեց Մարիամ Փաշինյանին գոնե զերծ պահելու բանավեճից, սակայն ինչպես երեւում է, վարչապետական ընտանիքը որոշել է ամբողջ կազմով նետվել մարտի։ Ամոթալի է նաեւ այն, ինչ կատարվում է նաեւ այս օրերին կապված առանձին պաշտոնատար անձանց անձնական կյանքի հրապարակայնացման, իշխանության կողմից ուժայիններին տրված ենթադրելի հրամանի հետ։ Սա կարմիր գիծ է, որը հատելու դեպքում արդեն ամեն ինչ կվերածվի կոմպրոմատային պատերազմի, որը կարող է առհասարակ բարոյազրկել հասարակությունն ու կործանարար հետեւանքներ ունենալ։

[contact-form][contact-field label=”Name” type=”name” required=”true” /][contact-field label=”Email” type=”email” required=”true” /][contact-field label=”Website” type=”url” /][contact-field label=”Message” type=”textarea” /][/contact-form]

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )