Չենք տեսնում ձեր ստատուսները փակ փողոցների մասին

Երեկվանից Հանրապետության ողջ տարածքում ձյուն է տեղում։ Դեռ գիշերվանից սոցիալական ցանցերում օգտատերերը հրապարակում էին լուսանկարներ, այնպես որ եթե անգամ պատուհանին չմոտենալ, ապա գոնե ֆեյսբուքից կարելի էր իմանալ երկար սպասված ձյան մասին։

Ի տարբերություն նախորդ տարիների, երբ տեղացող ձյունը անեծք էր դառնում քաղաքային իշխանությունների գլխին, օգտատերերը միմյանց հերթ չտալով լուսանկարներ էին հրապարակում չմաքրված փողոցներից, այսօր կարծես իրավիճակ է փոխվել։

Գիշերվանից արդեն իսկ լուսանկարներ են տարածում, թե ինչպես են մաքրում փողոցները։ Այսօր էլ կարծես մեծաթիվ բողոքներ, հումորներ չկան, ձյունն այնքան լավ են մաքրել, որ նույնիսկ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն է գոհունակություն հայտնել ձնամաքրման աշխատանքներից

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )