Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցում Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին
Երեսուն տարի առաջ՝ 1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դաժան սպանդի զոհ դարձան և բռնի տեղահանվեցին տասնյակ հազարավոր հայեր: այերի նկատմամբ 6 օր դրսևորված վայրագություններից հետո շուրջ 250 հազար հայ բնակիչ ունեցող քաղաքը հայաթափվեց:
Ծիծեռնակաբերդի բարձունքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյանները և հոգևոր հայրը հարգանքի տուրք են մատուցում Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։
Լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասին մամուլի բացահայտումներից, սակայն Փաշինյանը չցանկացավ հարցերին պատասխանել ու հեռացավ։
