Կարծում եմ՝ իր փիլիսոփայությունը կիրառելի է նաև առօրյա կյանքում

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։
«Երբ ինձ հարցնում են, թե կարդացածս գրքերից որոնք խորհուրդ կտամ, ապա հաճախ առաջինը մտքիս գալիս է Վիկտոր Ֆրանկլի Man’s Search for Meaning-ը, որը կարճ բայց բովանդակալից ու բազմաշերտ, ոգևորող և ուժ տվող գրքերից է։
Ֆրանկլը եզակի կամքի տեր մարդ է, ով իր կյանքի փորձով հոգեբանության նոր ճյուղ է հիմնադրել։ Նրա կարծիքով կյանքի խնդիրները հեշտ հաղթահարելի են, եթե մարդ կարողանում է իմաստ հաղորդել այդ դժվարություններին, և հաճախ մարդը կորցնում է պայքարելու ունակությունը, եթե չի կարողանում իմաստավորել իր առջև ծանրացած խնդիրները։
Ճիշտ է՝ Ֆրանկլը ծայրահեղ դժվար վիճակում է գտնվել՝ համակենտրոնացման ճամբարում, բայց կարծում եմ՝ իր փիլիսոփայությունը կիրառելի է նաև առօրյա կյանքում։

Անպայման կարդացեք», գրել է նա։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )