Մահացել է մոտ 50 տարի Օմանը ղեկավարած Կաբուս բեն Սաիդ սուլթանը, արդեն հայտնի է նոր սուլթանի անունը

Ուրբաթ երեկոյան 80 տարեկանում կյանքից հեռացել է 1970 թվականից Օմանի սուլթանությունում իշխող Կաբուս բեն Սաիդ սուլթանը, պատճառը երկարատև հիվանդությունն էր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` օմանյան լրատվամիջոցներին հղումով:

Արդեն հայտնի է Օմանի նոր սուլթանի անունը` նա 2002 թվականից սուլթանության մշակույթի ու ժառանգության նախարարի պաշտոնը զբաղեցրած Թարիկ ալ Սաիդն է:
Սուլթանությունում եռօրյա սուգ է հայտարարվել, որի ժամանակ չեն աշխատի հասարակական ու մասնավոր հաստատություններն ու կազմակերպությունները:

Կաբուս բեն Սաիդն իշխանության է եկել 1970 թվականի հուլիսին` պալատային հեղաշրջման արդյունքում: Նրա կառավարման տարիներին երկրում մասշտաբային բարեփոխումներ են տեղի ունեցել, նրան հաջողվել է սերտ համագործակցություն հաստատել հարևան երկրների հետ և անվտանգության ոլորտում համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ, ինչից հետո սուլթանությունում ամերիկյան զորակազմ է տեղակայվել:
Վերջին տարիներին Օմանի սուլթանը, որը չունի ժառանգներ, ծանր հվանդ էր և բուժում էր անցնում Գերմանիայում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )