ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Թրամփի՝ Իրանի դեմ ռազմական գործողությունները սահմանափակող օրինագիծ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների վերաբերյալ սահմանափակումների մասին օրինագիծը,։ Այս մասին հայտնում է ռուսական Տասս լրատվականը։
Բանաձևի օգտին է քվեարկել 224 և դեմ`194 կոնգրեսական: Այս օրինագծով Ներկայացուցիչների պալատն Իրանի հետ հակամարտությունում կկարողանա վերահսկել Թրամփի գործողությունները:
Մասնավորապես, փաստաթուղթն ԱՄՆ նախագահին արգելում է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ մինչ այն պահը, երբ Կոնգրեսը կհաստատի այն:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:
Լույս չորեքշաբթի Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )