Ճապոնիայի վարչապետը հետաձգել է շրջագայությունը Իրան-ԱՄՆ հարաբերությունների սրման պատճառով
Ինչպես հայտնում է «Կիոդո» գործակալությունը, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հետաձգել է հունվարի 11-ից նախատեսված այցը Մերձավոր Արևելք, այդ թվում՝ Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ, ԱՄՆ-ի և Իրանի ռազմական առճակատման սրման պատճառով։
Ըստ «Կիոդոյի»՝ վարչապետը հրահանգել է մյուս երկրների հետ սերտ համագործակցությամբ ապահովել տարածաշրջանում ճապոնացի քաղաքացիների անվտանգությունը և պատրաստվել անկանխատեսելի իրավիճակների։
