Իրանը հարձակվել է Իրաքի ալ-Ասադում և Իբրիլում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաների վրա
Իրաքում ալ-Ասադի ԱՄՆ ավիաբազան հրթիռային հարձակման է ենթարկվել Իրանի կողմից։ Պենտագոնը հաստատել է Իրանի՝ ԱՄՆ ռազմական և դաշնային ուժերի վրա հարձակումը։
Ըստ Պենտագոնի՝ արձակված հրթիռների քանակը տասից ավելի է։ Հարձակման է ենթարկվել նաև Իրաքի Իբրիլում տեղակայված ԱՄՆ ռազմաբազան։
«Արդեն պարզ է, որ հրթիռները արձակվել են Իրանի կողմից և թիրախավորված էին Իրաքի ալ-Ասադում և Իբրիլում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաների վրա»,-ասել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալ Ջոնափան Հոֆմանը։
