Խորապես ցավակցում եմ զոհերի ընտանիքներին և հարազատներին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Թեհրանից Կիեւ ուղեւորվող ինքնաթիռի կործանման կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Շատ վատ լուր Թեհրանից Կիեւ ուղեւորվող Boeing 737-ի կործանման մասին: Խորապես ցավակցում եմ զոհերի ընտանիքներին եւ հարազատներին»,- գրել է Զոհրաբ Մնացականյանը:
Հիշեցնենք, որ Իրանի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավարը հաստատել է, որ Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ կործանված ուկրաինական օդանավի բոլոր 167 ուղեւորները զոհվել են։
