Ուկրաինացիների համար կխստացվեն ԵՄ մուտք գործելու կարգերը
ԵՄ այցելել ցանկացող ուկրաինացիները 2021 թվականից ստիպված կլինեն անցնել ETIAS՝ ԵՄ տարածք մուտք գործողների վերահսկողության ՝ միասնական համաեվրոպական ավտորիզացման համակարգի միջով։ Այս մասին հաղորդում է ուկրաինակամն «Обозреватель» պարբերականը։
Ինչպես նշվում է՝ ETIAS վճարովի համակարգի միջով անցումը պարտադիր կլինի , ինչպես նապատեսված է եվրոպական սահմանների վերահսկողության մասին Եվրահանձնաժողովի ընդունած նախագծով։Արժեքը կկազմի 7 եվրո։ Միակ բացառությունը 70 անց թոշակառուներն են և մինչև 18 տարեկան անչափահասները, ովքեր համակարգը կանցնեն անվճար։
Ճանապարհորդողները պետք է ունենան իրենց մասին տվյալներ, ճանապարհորդությանն առնչվող փաստաթղթեր ու տվյալներ, ինչպես նաև պետք է պատասխանեն առողջական վիճակի և նախորդ ճանապարհորդությունների մասին հարցերին։
