Իրանը սկսեց ակտիվորեն կոնսոլիդացվել թե՛ ներքին, թե՛ արտաքին ճակատում. Արման Աբովյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրել է
«Տարածաշրջանում տեղի են ունենում բավականին հետաքրքիր տեղաշարժեր։ Իրանը փաստացի սկսեց ակտիվորեն կոնսոլիդացվել թե՛ ներքին, թե՛ արտաքին ճակատում։ Պարզ է, որ իրանցիները չափազանց պրագմատիկ են և կանեն ամեն ինչ, որ իրենց ակնկալած վրեժի հետևանքները չհարվածեն անմիջապես Իրանի տարածքին։ Բոլորը իրենց չափաբաժնով փորձում են մաքսիմալ օգուտ քաղել այս իրավիճակից։ Գերմանացիները և սլովակները, օրինակ` դուրս են բերում Իրաքում տեղակայված իրենց զինծառայողներին, Թուրքիան, ընդհակառակը, ընդլայնում է իր ներկայությունը Սիրիայում և Իրաքում` զուգահեռ սկսելով ռազմական ներխուժում Լիբիա։ Չինաստանի ԱԳՆ դատապարտելով Սուլեյմանիի սպանությունը` բավականին իրանամետ դիրք է բռնել (իհարկե, թողնելով շատ մեծ քաղաքական լյուֆտ)։ Պուտինն այս պահին գտնվում է Սիրիայում, վաղը մեկնելու է Թուրքիա, Մերկելը և Մակրոնը չեն շտապում ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ աջակցել ԱՄՆ-ին , ՆԱՏՕ-ի հրատապ վեհաժողովը բացի հայտարարություններից կրկին չշտապեց ԻՐԱԿԱՆ աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ին։
Մի խոսքով շատ ակտիվ շարժ է նկատվում այս երկու օրը, չափազանց ակտիվ»։
