Դուք փորձագե՞տ եք, թե՞ հակամարտության կողմ. Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը հայոց համազգային ողբ է բարձրացրել: Այս ողբի մեջ ամենաբարձր ողբասացները հայոց իրանագետներն են, որոնք, միշտ զարմացել եմ, հանդես են գալիս հակամերիկանիզմի դիրքերից և Իրանի շահերի պաշտպանությամբ: Դուք փորձագե՞տ եք, թե՞ հակամարտության կողմ: Այդպես որոշ քաղաքագետներ տարիներ շարունակ պաշտպանել են Ռուսաստանի շահերը Հայաստանում՝ դառնալով Երևանի ռուսագիծ քաղաքականության սպասարկուն:
Իսկ Հայաստանի շահն ու՞ր մնաց: Երբեմն մեր երկրի շահերի մասին մտածեք: Իսկ Հայաստանի շահը, իմ համոզմամբ, պահանջում է չդառնալ համակարտության կողմ, հանդես բերել քաղաքական, դիվանագիտական չեզոքություն»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )