Հունվարի 19-ից կարելի է առանց վիզայի այցելել Չինաստան
Հայաստանի եւ Չինաստանի միջեւ վիզային ռեժիմի փոխադարձ չեղարկման համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին։ Այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը, վկայակոչելով ՀՀ ԱԳ նախարարությանը։ Ըստ հայկական կողմի տարածած հայտարարության, Հայաստանի եւ Չինաստանի քաղաքացիները կկարողանան ճամփորդել կամ էլ երկրի տարածքով տարանցում կատարել 90 օր ժամկետով, 180 օրվա ընթացքում։ 90 օրից ավել ժամկետով ցանկացած այցելությու, լինի դա աշխատանքի կամ ուսման նպատակով, ենթադրում է վիզայի առկայություն։ Նշենք, որ վիզային ռեժիմի փոխադարձ չեղարկման մասին համաձայնագիրը կնքվել էր նախորդ տարվա մայիսին։ Նշենք, որ ըստ ԱՎԾ-ի 2018 թվականին ՀՀ էր այցելել Չինաստանի 8500 քաղաքացի։
