Սպանվել է իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանին

Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ուղղաթիռների հարձակման հետևանքով, սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանին և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բաղդադի միջազգային օդանավակայանն ուրբաթ առավոտյան ենթարկվել է ամերիկյան ուղղաթիռների հրթիռային հարձակմանը: Ամերիկացի պաշտոնյաները Reuters-իի հետ հարցազրույցում խոստովանել են, որ այդ հարձակման թիրախը եղել են երկու անձինք, ովքեր կապված են եղել Իրանի հետ:
Ամերիկյան ԱԹՍ-երը նույնպես կիրակի երեկոյան հարձակում են իրականացրել Իրաքի ալ Ղաեմ քաղաքում գտնվող Ալ Հաշդ ալ Շաբիի 45 և 46-րդ գումարտակների դիրքերի վրա:
Հարձակման պատճառով, զոհվել էր Ալ Հաշդ ալ Շաբի ուժերի 25 և վիրավորվել՝ 51 անդամ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )