Թող որ մարդիկ ապրեն սիրելով միմյանց, առանց չարության ու ատելության․ Հենոյի շնորհավորանքը

Հայազգի հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը եւս ամանորյա ուղերձ է հղել․
«Իմ սիրելի հայրենակիցներ,

Ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորի առթիվ: Թող որ այս տարին հայ ժողովրդի համար լինի էլ ավելի մեծ հաջողությունների և բարձունքների տարի, թող որ մարդիկ ապրեն սիրելով և հարգելով միմյանց, միասնական և առանց չարության ու ատելության:

Սահմանին կանգնած մեր հայ զինվորներին մաղթում եմ անփորձանք ծառայություն և բարի վերադարձ իրենց ընտանիքներ:

Թող որ հաջողության անսպառ ճրագը բոլորիդ օջախները լուսավորի և պահի վառ:

ՍիրոՎ, Հենո»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )