Հայկ Գաբրիելյանի «Դետեկտիվ իրապատումներ» գիրքը՝ հինգ տարվա փորձի, բացահայտումների և պատմությունների մասին
Հայկ Գաբրիելյանը՝ «Դետեկտիվ իրապատումներ» գրքի շնորհանդեսից հետո․ շնորհակալություն է հայտնել աջակիցներին։
Հայկ Գաբրիելյանը շնորհակալական գրառում է կատարել՝ երեկ կայացած «Դետեկտիվ իրապատումներ» գրքի շնորհանդեսին մասնակցած ընկերներին, հարազատներին և աջակիցներին։
Նա ընդգծել է, որ գիրքն իր հնգամյա գործունեության և Հայաստանում մասնավոր դետեկտիվ մշակույթի կայացման ճանապարհի յուրօրինակ ամփոփումն է՝ նշելով, որ այդ ճանապարհին կարևոր է եղել նաև շրջապատի վստահությունն ու աջակցությունը։
Գրառմանը կից լուսանկարում Հայկ Գաբրիելյանն է՝ իր խոսքով՝ իր գլխավոր ուսուցչի, գլխավոր հրամանատարի և գլխավոր քննադատի հետ։
