Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի հինգ շրջանների էներգետիկ օբյեկտների վրա
Մեկ շաբաթվա ընթացքում ռուսական ուժերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հինգ շրջաններում։ Օգտագործվել է ավելի քան 1960 հարձակողական ԱԹՍ, ավելի քան 1600 կառավարվող ռումբ և ութ հրթիռ, հայտնում է ՌԲԿ-Ուկրաինա-ն՝ վկայակոչելով Վլադիմիր Զելենսկու Թելեգրամի գրառումը։
Զելենսկու խոսքով՝ ռուսական զորքերը փորձում են օգտվել մոտեցող ցրտերից՝ ուժգնացնելով հարվածները էներգետիկ և այլ կարևոր ենթակառուցվածքների վրա։ Տուժել են Վիննիցայի, Կիրովոգրադի, Ռովնոյի, Խարկովի և Օդեսայի մարզերի ենթակայանները, ինչպես նաև թիրախավորվել են բնակելի թաղամասեր։
Նոյեմբերի 29-ի գիշերը ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Օդեսայի բազմահարկ շենքի. զոհվել է մի կին, վիրավորվել՝ հինգը, նրանց մեջ 14-ամյա աղջիկ։ Զելենսկու խոսքով՝ հարվածի վայրի մոտակայքում ռազմական օբյեկտներ չեն եղել։
