12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովը ընթացիկ տարվա երկրորդ նիստում քննարկել է նորահայտ կառույցներին հուշարձանի կարգավիճակ տալու հարցը և պահպանական գոտիների նախագծերը, տեղեկացնում է նախարարությունը։ Դրական եզրակացությունների հիման վրա 12 պատմամշակութային օբյեկտ ստացել է հուշարձանի կարգավիճակ։
Տեղական նշանակության կարգավիճակ են ստացել Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցի 42 հարթաքանդակների խումբը (1983 թ.), Տաթևի գյուղատեղին (XVII-XIX դդ.), Բռնակոթի Նիկողայոս Ադոնցի հայրական տունը (1861 թ.), Գևորգ Ադոնցի տապանաքարը (1912 թ.), Կարապետ Մկրտչյան Տեր Ստեփանյանցի տապանաքարը (1872 թ.), ինչպես նաև Արտաբույնքի ուշ միջնադարյան գյուղատեղին, գերեզմանոցը և մատուռը։
