Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ին
Երևանում նոյեմբերի 14-ին, 17-ի ցերեկը և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ին ուշ երեկոյան, 16-ին և 17-ի գիշերը հնարավոր է անձրև։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 14-ին, 15-ի գիշերը և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան, 16-ին ու 17-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերը՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-15-ին կբարձրանա ևս 4-6 աստիճանով։
