Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան վարչությունում ավարտվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվող գործով դատավարության մասնակցի նկատմամբ բռնության սպառնալիքով ցուցմունք չտալուն կամ սուտ ցուցմունք տալուն հարկադրելու վերաբերյալ վարույթի նախաքննությունը։

Նախաքննությամբ պարզվել է, որ Մասիսի բնակիչ Ա․Հ․-ն 2026-ի մարտի 6-ին մասնակցելով Դ.Հ․-ի եղբոր և մյուսների վերաբերյալ դատական նիստին, մարտի 7-ին զանգահարել է Հ.Խ․-ին և իրական սպառնալիքներով ստիպել դատարանում հերքել նախաքննական խոստովանությունները՝ նպաստելով Գ.Հ․-ի կալանքից ազատմանը։

Ա․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 495-րդ հոդվածի 1-ին մասով, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Share This