Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը
Սեպտեմբերի 27-ին Երևանում, ժամը 01:10-ի սահմաններում, ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունը տեղեկություն է ստացել, որ Սարի թաղի տներից մեկից «հիպովոլեմիկ շոկ, որովայնի, կրծքավանդակի, ձախ ազդրի, ձախ բազկի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ տղամարդ է տեղափոխվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ, հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբը պարզել է, որ վիրավորը 34-ամյա Հրանտ Կ․-ն է։ Ըստ նույն աղբյուրի՝ Սարի թաղում կենցաղային վիճաբանության ժամանակ նրան դանակով հարվածել է նրա զուգընկերուհին՝ Երևանի բնակիչ 20-ամյա Շուշան Ֆ․-ն։
Նույն օրը Շուշան Ֆ․-ն ծանր մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Երևան քաղաքի վարչություն, որտեղից փաստաթղթերով ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական 3-րդ բաժին։
