Արտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով շորթել են շուրջ 30 մլն դրամ

Սեպտեմբերի 28-ին երևանցի 33-ամյա Դավիթ Ա.-ն դիմել է ոստիկանություն՝ նշելով, որ 2021-ին «Օդնոկլասնիկ»-ով ծանոթացած 51-ամյա Քրիստինե Մ.-ն 2021-2022-ին խաբեությամբ վերցրել է 2-3 մլն դրամ։

Նրա դուստրը՝ 19-ամյա Սոնա Մ.-ն, նրան ծանոթացրել է Անիի հետ, ով ներկայացել է որպես Քրիստինե Մ.-ի փաստաբան և 2023-2026-ին շորթել գումար՝ շանտաժելով։ Մեկ դրվագով «քույրիկի սպանության» և հանցակցման մասին հայտարարություններով Դավթաշենի «Ամիո» բանկում Դավիթ Ա.-ից ու նրա մորից՝ Մարիետա Յ.-ից, առձեռն վերցրել է մոտ 5,5 մլն դրամ։

Ընդհանուր՝ 2023-2026-ին շորթվել է շուրջ 25-30 մլն դրամ։ Պարզվել է, որ Անին Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Անի Հ.-ն է։ Նյութերը փոխանցվել են ՔԿ Երևանի քաղաքի վարչության Աջափնյակ և Դավթաշեն բաժին։

Share This