ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՄԵՐ ՍԻՐԵԼԻ՛ ԳՅՈՒՄՐԻ
Գյումրին էն քաղաքն է, որտեղ հացը կկիսեն քեզ հետ, բայց խոսքդ էլ տեղը կդնեն, որտեղ հումորը նույնիսկ ամենածանր օրերին չի մեռնում, իսկ գյումրեցու արժանապատվությունը ոչ մի փոթորիկ չի կարող կոտրել։ Թող մեր քաղաքի փողոցներում միշտ մանկական ծիծաղ հնչի, տներում՝ օջախի ջերմություն լինի, սրճարաններում՝ գյումրվա քեֆ ու զրույց, իսկ մարդկանց սրտերում՝ հավատ վաղվա օրվա հանդեպ։
Ու մի բան էլ՝ Գյումրին տոնելու համար հրավեր պետք չէ․ գյումրեցու սրտում ամեն օր Գյումրու օրն է։
Շնորհավոր տոնդ, հա՛մ համով, հա՛մ հոտով, հա՛մ աշխարհի ամենայուրահատուկ քաղաք։ Թող Գյումրին միշտ մնա Գյումրի՝ իր անկրկնելի բարբառով, իր սուր հումորով ու իր մեծ սրտով։
Սիրով՝ «Ամբիոն Նյուզ»
Մեր Գյումրին տեսել է ցավ, կորուստ ու դժվարություններ, բայց չի կորցրել իր հոգին, իր հյուրընկալությունը, իր հումորն ու իր անկոտրում կամքը։ Մեր քաղաքի ամեն մի քար պատմություն ունի, ամեն մի փողոց՝ հիշողություն, ամեն մի գյումրեցու սրտում՝ մի ամբողջ Գյումրի։
Այսօր Գյումրու օրն է, ու մենք՝ «Ամբիոն Նյուզ»-ի անունից, սրտանց շնորհավորում ենք մեր սիրելի քաղաքի բոլոր բնակիչներին՝ մաղթելով խաղաղ երկինք, բարեկեցություն, ժպիտներ, նոր հնարավորություններ ու այնպիսի ապագա, որ մեր երիտասարդները մնան Գյումրիում, իսկ հեռացածները վերադառնալու կարոտ ունենան։
