Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշումն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան Աբրահամյան

Նախորդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է, որ գործող ռեժիմը կառավարվում է բռնաճնշումներով, ինչի հետևանքները ձևավորում են քաղաքական իրականությունը։ Նրա խոսքով՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը կապ չունեն ՀՀ-ում ձևավորված բռնապետական իշխանության հետ։

Աբրահամյանը նշել է, որ նախօրեին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Արմեն Աշոտյանի անազատության դեմ վերանայման բողոքը, որը, ըստ նրա, ապօրինաբար և ընդհատումներով շարունակվում է «անհիշելի ժամանակներից»։ Նա հավելել է, որ Աշոտյանի վրա երկար ժամանակ գործել են բազմաթիվ սահմանափակումներ, ներառյալ տեղաշարժի և քաղաքական գործունեության։

Share This