Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է, որ զբոսաշրջության ոլորտում արձանագրված աճը չի բխում համակարգային քաղաքականությունից։ «Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսի» 2026 թվականի զեկույցում Հայաստանը 110 երկրներից 72-րդն է 3,81 միավորով՝ 2019-ի 64-րդից նահանջելով։

Ինդեքսը 6,4%-ով զիջում է համաշխարհային միջինին և 13,2%-ով՝ «Եվրոպա և Եվրասիա» միջինին։ Վատթարացում կա քաղաքականության, առաջնայնության (−8 հորիզոնական), գնային մրցունակության և անվտանգության (−8) ուղղություններով, իսկ անվտանգության ընկալումը չի կառավարվել համապատասխան ձևով։

Share This