Աշտարակ-Եղվարդ ճանապարհին բախվել են «BMW X5» և «Scania» բեռնատարը, կան վիրավորներ

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 14:15-ի սահմաններում, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում, Նոր Երզնկա բնակավայրի վարչական տարածքում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 63-ամյա Մնացական Բ.-ի վարած «BMW X5»-ը և 50-ամյա Վարդան Վ.-ի վարած «Scania» բեռնատարը։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ, վթարի հետևանքով 2 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վիրավորների ինքնությունները։

Share This