Ադրբեջանում վերջին շաբաթներին հին բառապաշարին են վերադառնում. Տիգրան Աբրահամյան
Վերջին շաբաթներին Ադրբեջանում, ըստ նախորդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի, հին բառապաշարին են վերադառնում, ինչը, ըստ նրա, դեռ պիկին չի հասել, բայց մտահոգությունների տեղիք է տալիս։
Նրա խոսքով՝ 2025-ի Վաշինգտոնյան համաձայնությունից հետո որոշ ժամանակ Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանությունը մեղմացել էր, թեև առանձին դեպքերում կոշտ կամ սուր ձևակերպումներ կային։
Աբրահամյանը պատճառները կապում է թե՛ բանակցային տրամաբանության, թե՛ Ադրբեջանի ներքին զարգացումների հետ։
