Երևան-Արմավիր ճանապարհին «Kia Forte»-ի վրաերթից կին հետիոտնը մահացել է

Երեկ, հոկտեմբերի 14-ին, Արմավիրի մարզում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Ժամը 21:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց, Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Մարտիրոս Կ.-ն իր վարած «Կիա Ֆորտե»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածում հատող կին հետիոտնի։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։

Share This