Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ համաշխարհային գաստրոնոմիայի ուշադրությունը սևեռվել է Հայաստանի վրա, և Michelin Guide-ի տեսուչները հետաքրքրվել են տեղական ոլորտով։ Սա վկայում է խոհանոցային մշակույթի ու հյուրընկալության զարգացման նոր փուլ մտնելու մասին։

Տեսուչները անանուն այցելում են ռեստորաններ, գնահատում խոհանոցն ու սպասարկումը, ինչի հիման վրա շնորհվում են Michelin-ի աստղերը։ Հյուրանոցների համար գործում է առանձին Michelin Keys համակարգ։

«Փաստի» տեղեկություններով, Michelin-ի ներկայացուցիչներն արդեն եղել են Հայաստանում։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Share This