Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ին

Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 18-ին և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 15-ին շրջանների մեծ մասում, 16-17-ին և 19-ի ցերեկը առանձին շրջաններում կլինի կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Երևանում՝ հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-19-ին առանց տեղումների է։ Հոկտեմբերի 15-ին, 16-ի գիշերը և կեսօրից հետո, ինչպես նաև 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև, չի բացառվում ամպրոպ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 16-ի ցերեկը՝ նույնքան կբարձրանա։

Share This