Գյումրիում կայացել է ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի հանձնաժողովի հերթական նիստը

Կայացավ Գյումրի համայնքի ավագանու «Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի» մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը։

 

Նիստը վարում էր Գյումրի համայնքի ավագանու <<Կոմունիստական Կուսակցություն>> խմբակցության քարտուղար՝ «Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի» մշտական գործող հանձնաժողովի նախագահ՝ Լուսինե Անանյանը։

 

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները քննարկեցին օրակարգային կարևոր հարցեր, ներկայացրին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ ծավալելով բովանդակային և կառուցողական քննարկում։

 

Հանձնաժողովի հետևողական աշխատանքն ուղղված է համայնքի ֆինանսատնտեսական գործընթացների արդյունավետության բարձրացմանը, առկա խնդիրների լուծմանն ու Գյումրու զարգացմանը միտված նախաձեռնությունների առաջմղմանը։

Share This