Աբովյան համայնքի զարգացմանն ու բարեկարգմանը նպաստող անհատները պարգևատրվել են պատվոգրերով

Համայնքի բարեկարգման, զարգացման գործում մեծ ներդրում ունեցող անհատներն արժանի են բոլորիս ուշադրությանն ու բարձր գնահատությանը:

 

Անհաշվելի են Գեղաշեն բնակավայրի բարերար Վաչագան Ղազարյանի մասշտաբային բարեկարգումները, շարունակական բարեգործությունները, ամենատարբեր ոլորտներում բնակչությանը ցուցաբերվող մեծ աջակցությունը: Պատվոգրով կարևորել և գնահատել եմ Վաչագան Ղազարյանի սրտացավությունն ու գործունեությունը` ի նպաստ Աբովյան համայնքի:

 

Համայնքի Գետարգել բնակավայրում տեսանելի են գյուղի բնակիչ Վազգեն Ազիզյանի տասնամյակների մեծ և հանրօգուտ աշխատանքները։ Շարունակական ուշադրության ու սեփական նախաձեռնությամբ կատարած բարեկարգումների համար Վ. Ազիզյանին ևս պարգևատրել եմ պատվոգրով:

 

Անչափ կարևորում եմ երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն ու նախաձեռնողությունը համայնքում, այս առումով գնահատել եմ Լևոն Խաչատրյանի կողմից շախտմատի դպրոցին հարակից այգու բարեկարգումը, որի համար վերջինիս պարգևատրել եմ պատվոգրով։

 

Վստահ եմ բնակիչների շրջանում ևս մեր բարերարներն ու համայնքի զարգացմանը նպաստող անհատները ստանում են իրենց գործին ու վերաբերմունքին արժանի լավագույն գնահատությունը:

Share This