Քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը զեկուցել է նախորդ քննարկումների արդյունքներով կատարված աշխատանքների մասին, ընդգծել բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման մեխանիզմի ներդրման կարևորությունը ինչպես Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնառությունների, այնպես էլ պետության տնտեսական կայունության, օրինականության վերականգնման և հանրային վստահության ամրապնդման տեսանկյունից:
Ներկայացնելով հայեցակարգը՝ Սրբուհի Գալյանն անդրադարձել է ակտիվների կառավարման միասնական համակարգի ստեղծմանը, բռնագանձված ակտիվների կառավարման ընդհանուր սկզբունքներին, բռնագանձվող ակտիվների տեսակներին ու կառավարման առանձնահատկություններին: Մանրամասներ են ներկայացվել բռնագանձված ակտիվների միասնական էլեկտրոնային ռեեստրի վերաբերյալ, որի նպատակն է ապահովել թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքները:
Ավելին այստեղ`https://www.facebook.com/share/p/1F1QVTVEUe/?mibextid=wwXIfr
