Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը ներկայացնում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի դիտարկումները։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողության, ակտիվացել են հետախուզական ներթափանցումները և Սյունիքում՝ ԱԹՍ-ների ներթափանցումները, սպասվում են լուրջ սահմանային իրադարձություններ։
Նա պնդում է, որ խմբերը փորձում են տեղակայվել սահմանամերձ գյուղերի դատարկ տներում՝ հարձակման պահին դիվերսիաներ իրականացնելու համար։ Կարծիք ունի, որ Լաչինում կայացած հանդիպումը եղել է տեղանքի հետախուզում։
Կարապետյանը կտրուկ քննադատում է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու «հակակոռուպցիոն պայքարը», նախազգուշացնում նոր պատերազմի մասին և պնդում, թե քայլերը համաձայնեցված են նրա հետ։ Հայտնում է, որ առաջիկայում կներկայացնի փաստեր և կոչ է անում համախմբվել ու պատրաստվել պաշտպանությանը։
