«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա»․ Անի Ավետիսյանը

«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա»․ Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մասին

Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը պատմել է, որ տղամարդը զենքն ուղղել է իր երեխաներին, իսկ երբ փորձել է կրակել որդու վրա, ինքը ձեռքով բռնել է ինքնաձիգը։ Կնոջ ձեռքը ծանր վնասվել է, իսկ ավելի ուշ նա դանակով է դիմադրել։

Ավետիսյանի խոսքով՝ ադրբեջանցին մոտ 15 րոպե երեխաներին պատանդ է պահել։ Նա նաև դժգոհել է, որ բնակիչներին նախապես չեն զգուշացրել զինված անձի՝ տարածքում գտնվելու մասին, իսկ ոստիկանները դեպքի վայր են հասել իրենից ուշ։

Share This