Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին
ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Վլադիմիր Զելենսկուց չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին, սակայն նա անտեսել է այդ հորդորները։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնը հորդորել է չհարվածել, քանի որ Ռուսաստանը դիզելային վառելիքի զգալի մաս է մատակարարում աշխարհին, իսկ նման հարվածները կստեղծեն սուր դեֆիցիտ։ «Իսկ ի՞նչ է նա անում. գնում և հարվածներ է հասցնում դիզելային վառելիքի արտադրությանը»,– նշել է նա Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
