Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էր

Այսօր հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր։ Այս մասին 24News-ին ասաց Մասիսի Ռաճպար գյուղի գյուղապետ Վահան Վարդանյանը՝ հավելելով, որ նա տան միակ տղան էր և մի քույր ուներ։

Վարդանյանի խոսքով՝ նրան անձամբ է ճանաչել, նա լավ դաստիարակված ու շփվող էր, միշտ պատրաստակամ համայնքի համար։ Գյուղապետը նշեց, որ մահվան մանրամասներին տեղյակ չէ, չի լսել ծառայության ընթացքում խնդիրների մասին, հարազատները երբեք չեն բողոքել։

Պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկացրել է, որ հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի դին՝ հրազենային վնասվածքով (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է)։ Դեպքի հանգամանքները պարզելու համար ընթանում է քննություն, նախարարությունը վշտակցություն և զորակցություն է հայտնում ընտանիքին, հարազատներին ու ծառայակիցներին։

Share This