Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնել է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերով էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը՝ 2026թ. հոկտեմբերի 8-ը ներառյալ։
Դիլեր-դիստրիբյուտոր հանդիսացող սուբյեկտների քվոտայի մնացորդը 862 հատ է կամ օգտագործվել է 75%-ը, իսկ դիլեր-դիստրիբյուտոր չհանդիսացող սուբյեկտներինը՝ 204 հատ կամ օգտագործվել է 99%-ը։
