Շնորհավո՜ր հայկական ավիացիայի օրը
Այսօր նշվում է Հայկական ավիացիայի օրը՝ մասնագիտության, նվիրումի, խիզախության և երկնքին կապող մարդկանց տոնը։
Ավիացիան պարզապես ինքնաթիռներ և թռիչքներ չեն։ Այն գիտելիքի, բարձր պատասխանատվության, ճշգրտության ու տարիների աշխատանքի համադրություն է։ Յուրաքանչյուր անվտանգ թռիչքի հետևում կանգնած են օդաչուներ, ինժեներներ, ավիացիոն մասնագետներ, դիսպետչերներ և բազմաթիվ աշխատակիցներ, որոնց ամենօրյա աշխատանքը հաճախ մնում է հանրության աչքից հեռու։
Հայկական ավիացիան ունի իր պատմությունն ու ավանդույթները, իսկ հայ ավիատորների անունները տարիներ շարունակ իրենց տեղն են ունեցել ինչպես Հայաստանի, այնպես էլ համաշխարհային ավիացիայի պատմության մեջ։
Այսօր «Ամբիոն Նյուզ»-ը շնորհավորում է հայկական ավիացիայի բոլոր ներկայացուցիչներին՝ օդաչուներին, ավիացիոն ոլորտի մասնագետներին, վետերաններին և ապագա ավիատորներին։
Թող յուրաքանչյուր թռիչք լինի անվտանգ, յուրաքանչյուր վերադարձ՝ բարեհաջող, իսկ հայկական դրոշը՝ ավելի հաճախ ծածանվի աշխարհի երկնքում։
Շնորհավո՜ր հայկական ավիացիայի օրը։
Բարի թռիչք և խաղաղ երկինք։
