Վահրամ Սահակյանին տեղափոխել են դատարան․ քննվում է խափանման միջոցի հարցը

Վահրամ Սահակյանին տարել են դատարան՝ խափանման միջոցի հարցը քննելու

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ՝ ձերբակալված հրապարակախոս Վահրամ Սահակյանին տեղափոխել են Շենգավիթի դատարան՝ խափանման միջոցի հարցը քննելու համար։

Մելիքյանի խոսքով՝ ձերբակալությունը կապված է մոտ մեկուկես տարի առաջ Սահակյանի ֆեյսբուքյան գրառման հետ։ Նրա տեղեկություններով՝ քննիչը դատարանից, ամենայն հավանականությամբ, վարչական հսկողություն կիրառելու միջնորդություն է ներկայացրել։

Share This